Տարօրինակ է լսել հայտարարություններ հյուսիսից ինչ-որ միֆական հարձակումների մասին. Լավրով
Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից մտացածին գրոհների» մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բանակցությունները բացելով։
«Մեզ համար փոքր-ինչ տարօրինակ է պարբերաբար հայտարարություններ լսել այն մասին, որ հյուսիսից ինչ-որ միֆական գրոհներ են պատրաստվում Հայաստանի դեմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից առկա են էկզիստենցիալ սպառնալիքներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ Երևանից հնչող հայտարարություններին։ Նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանին մշտապես դնում է պարտադիր ընտրության առաջ՝ լինել Ռուսաստանի հետ լինել, թե իրենց։ «Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը»,- հավելել է նա։


Կարծիքներ