Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ

Մայիսի 13-ին՝ ժամը 09։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով:
Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։
Կարծիքներ