Ավստրալիան դադարեցրել է դեսպանատան աշխատանքը Ուկրաինայում

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում դեսպանատան աշխատանքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է կիրակի օրը ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման հետևանքով առաջացած անվտանգության վատթարացումը՝ կառավարությունը հրամայել է ժամանակավորապես դադարեցրել Կիևում մեր դեսպանատան աշխատանքը»,- հայտնել են ԱԳՆ-ից։Որոշվել է Ավստրալիայի ժամանակավոր ներկայացուցչություն կազմակերպել Լվովում։
ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել Ավստրալիայի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։
Կարծիքներ