iPhone 17-երով եկել, iPhone 4-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում
«iPhone 17-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում»:
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը՝ մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին:
«Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է, պարո՛ն Կարապետյան, 100 տարի առաջվա սոֆթ է, հասկանո՞ւմ եք, ձեր սոֆթը հին է, պրոբլեմն այն է, որ դուք Ձեր iPhone 17-երով եկել եք, բայց, ասենք, iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք «բուքսավատ» անել, մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ: Դուք այս ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք նավատորմով գնալ և հասնել չգիտեմ ուր: Դա նույնն է, որ պատմական Հայաստանի նավիգատորով գնաք և փորձեք ուղևորվել դեպի Արարատ լեռ, կամ Էրզրում»,- ընդգծեց Կոնջորյանը:
Նա նաև նկատեց. «Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, որովհետև դա հեշտ է: Մարդկանց էմոցիաների վրա գնալ, խաղարկել և քաղաքական օրակարգ գեներացնելը շատ հեշտ է, բայց այդ նարատիվը կենսունակ չէ: Քաղաքականությունն այն մասին է, որ քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին»:


Կարծիքներ