Լեհաստանում հրապարակել են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները

Լեհաստանում հրապարակել են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար է: Սակայն պետք է կայանա երկրորդ փուլը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Լեհաստանի ընտրական հանձնաժողովին:

Կիրակի Լեհաստանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել է 11 թեկնածու:

Լեհաստանի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մշակվել է արձանագրությունների 99,78%-ը:

Դուդայի օգտին քվեարկել է 8 412 183 ընտրող կամ 43,67%-ը:

Նրա գլխավոր մրցակից Ռաֆալ Տշասկովսկիի օգտին քվեարկել է 5 845 164 ընտրող կամ 30,34%-ը:

Երրորդ տեղում է Շիմոն Խոլովնյան՝ 2 667 655 ձայներով (13,85%): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում