Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. Ղազարյանը ներողություն է խնդրել
Սամվել Կարապետյանի համախոսների շարքերը համալրած Էդգար Ղազարյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից վիրավորելու և զրպարտելու համար:
«Мелочь но приятно»,- սոցցանցի իր էջում գրել է Սիմոնյանն ու մեջբերել Ղազարյանի հրապարակած տեքստը:
Դրանում ասվում է.
«Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին։ 06.09.2023թ.-ին ես «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։
Հայտնում եմ, որ իմ ներկայացրած փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»:
Նշենք՝ Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ է հրապարակային ներողություն խնդրում Ալեն Սիմոնյանից:



Կարծիքներ