Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել և թողնել համայնքին:
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Գյումրու ավագնու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով.
«Դե ես էլ ողջունել եմ իր մոտեցումը և առաջարկել, որպեսզի ինքն էլ վերադարձնի օրինակ` դատարանի նախկին շենքը, Կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք հանցավոր ճանապարհով օտարվել են և դարձել են իր ընտանիքի սեփականությունը:
Հիշեցնեմ, որ Դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, մոտ 223 մլն դրամ»:
Կարծիքներ