Իջևանում և Գյումրիում գազանջատումներ կլինեն

Իջևանում և Գյումրիում գազանջատումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ս․Մատնիշյան, Սունդուկյան, Պուշկինի, Թումանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Արցախյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում