Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Հունվարի 27-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։
Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։


Կարծիքներ