Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ հայտարարելով Իրանի դեմ գործողության մասին և նշելով, որ պատասխան հարվածներ կլինեն: 

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ուժերի բարձրագույն հրամանատարներին և գիտնականներին։ Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ պաշտպանության:

Ես կոչ եմ անում իսրայելցի ժողովրդին առավելագույն զգուշությամբ հետևել  հրամանատարության հրահանգներին։

Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում։ Վստահ եմ, որ դուք ինքներդ ձեզ ապահովում եք սնունդով, հագուստով և այլն»,- հայտարարել է նա:

Իսրայելի վարչապետը Իրանի վրա օդային հարվածների առաջին փուլն անվանել է «շատ հաջող»։

«Մենք շատ հաջող առաջին հարված ենք իրականացրել, և Աստծո օգնությամբ մենք շատ ավելիին կհասնենք»,- ասել է նա տեսաուղերձում։

Վարչապետն ավելի վաղ ասել էր, որ օպերացիան «կշարունակվի այնքան օր, որքան կպահանջվի Իրանից սպառնալիքը վերացնելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում