Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ կալանավորված Գևորգ Ղուկասյանը, վայր է դնում ավագանու մանդատը
Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ԿՀԸ-ից՝ նշելով, որ մանդատից հրաժարվելու համապատասխան արձանագրությունը ներկայացվել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Գևորգ Ղուկասյանի դիմումը պետք է քննարկվի 7-օրյա ժամկետում:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ի սկզբանե ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:


Կարծիքներ