ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղությանն ուղղված «կոնկրետ քայլի» համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղությանն ուղղված «կոնկրետ քայլի» համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը Մինսկի գործընթացը դադարեցնելու մասին՝ շնորհավորելով Հայաստանին և Ադրբեջանին խաղաղությանն ուղղված այդ քայլի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ես ողջունում եմ ԵԱՀԿ նախարարական խորհրդի որոշումը Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ: Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության ազդեցության հզոր վկայություն է», - գրել է նա:

ԵԱՀԿ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որում ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա վալտոնենը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում են Նախարարական խորհրդի համապատասխան որոշումը, որն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում