Երևանում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․ Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․ Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում, Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։


Կարծիքներ