Тamara food-ի չորս արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան)։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ մսամթերքի առկա արտադրատեսակներից։
Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ. «Խինկալի խոր սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Բորբոսասնկեր», «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025) արտադրատեսակների նմուշները՝ Listeria monocytogenes, «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ Tamara food):
«Թամարա ֆուդ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Ընկերությանը տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Կարծիքներ