Ու՞մ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ ու մանդատներ հավաքել․ Ու՞մ է նա տալու հավաքած ձայները․ Ալեքսանյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ու՞մ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ ու մանդատներ հավաքել։ Ու՞մ է նա տալու հավաքած ձայները։
Նա չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու, նա նույնիսկ չի հրաժարվել իր՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից, որպեսզի կարողանա 2031-ին նման հավակնություն ներկայացնել։ Այսպիսով հարցը չափազանց ակտուալ է՝ ու՞մ համար է փորձում մանդատներ ստանալ Սամվել Կարապետյանը։
Այն, որ այդ քվեների իրական տերը նախկին օլիգարխիայի երևելի դեմք պիտի լինի, չեմ կասկածում, բայց թե կոնկրետ ո՞վ է, թող իրենք ասեն։


Կարծիքներ