Փեզեշքիանը ողջամիտ դիրքորոշում ունի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Ալիև

Իրանի նախագահի դիրքորոշումը ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար:
Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր միջպետական հարաբերությունները Իրանի հետ կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։
Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները»,- նշել է նա:
Կարծիքներ