Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագի Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։


Կարծիքներ