Ալաշկերտը հաղթեց Նոային

Ալաշկերտը հաղթեց Նոային

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Նոան» Արմավիրի «Հոբելյանական» ստադիոնում հյուրընկալել էր «Ալաշկերտին»։ Հյուրերը հաղթեցին 4։3 հաշվով, հայտնում է armsport.am-ը։

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ադամս Ֆրիդեյը։ 4 րոպե անց Աննան Մենսահը հավասարեցրեց հաշիվը։ 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Արտակ Եդիգարյանը։

38-րդ րոպեին «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց Բլադիմի Դիասը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ հանդիպման 69-րդ րոպեին «Նոայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Պետրոս Աֆաջանյանը։ 83-րդ րոպեին Դրամանե Սալուն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Խաղի հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց փոխարինման մտած Տիագո Գալվաոն։

«Ալաշկերտը» «Վանի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում