Ուկրաինային վերաբերող ամենաբարդ հարցերի լուծումն ակնկալվում է բանակցությունների վերջում․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն դեռ շատ խնդիրներ ունեն լուծելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է նա։Պետքարտուղարը ընդգծել է, որ նման բանակցություններում ամենաբարդ հարցերը սովորաբար լուծվում են հենց վերջում։


Կարծիքներ