Կրակոց Երևանում. Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով «Լեքսուս» և կրակված պարկուճ

Կրակոց Երևանում. Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով «Լեքսուս» և կրակված պարկուճ

Այսօր, ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում