Պատի տակ մարդ գյուլլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը և այդ ամենը հավաստող ձայնագրություններին:
«Պատի տակ մարդ գյուլլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք։ Ձայն հանելո՞ւ եք»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ նշված հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:
Վազգեն-Բագրատ Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:
Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ:
Խմբի ղեկավարները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին:
Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, դրա համար ձեռք են բերել հազարավոր պայթուցիկ նյութեր ու սարքեր, լուսացույցների աշխատանքը խափանող միջոցներ, մեքենաների անվադողերը վնասող սուր դետալներ և այլն:
Կարծիքներ