Apple-ը ներկայացրել է նոր iPhone 18 Pro-ն և 18 Pro Max-ը. հայտնի են արժեքները
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 18 Pro-ն և 18 Pro Max-ը, որոնք հասանելի են չորս գույնով՝ ավանդական արծաթագույն և սև, ինչպես նաև բաց կապույտ և մուգ բալագույն։
Նոր մոդելների վաճառքը կսկսվի սեպտեմբերի 18-ին, իսկ նախնական պատվերները կբացվեն սեպտեմբերի 12-ին։
Շնորհանդեսը Apple-ի առաջին խոշոր միջոցառումն էր նոր գործադիր տնօրեն Ջոն Տերնուսի ղեկավարությամբ։ Սեպտեմբերի 1-ին նա փոխարինել էր Apple-ը 15 տարի ղեկավարած Թիմ Քուքին։
Արտաքուստ iPhone 18 Pro-ն և Pro Max-ը պահպանել են նախորդ սերնդի դիզայնը, սակայն Apple-ը էապես վերամշակել է հիմնական տեսախցիկը։
Նոր Pro մոդելները կկարողանան նկարահանել 4K տեսանյութ Dolby HDR Vision ձևաչափով, իսկ կինեմատոգրաֆիկ էֆեկտները հնարավոր կլինի կիրառել արդեն նկարահանումից հետո։
ԱՄՆ-ում iPhone 18 Pro-ի արժեքը կսկսվի 1,199 դոլարից, իսկ iPhone 18 Pro Max-ինը՝ 1,299 դոլարից։
Apple-ը հայտարարում է, որ iPhone 18 Pro-ն կարող է ապահովել մինչև 36 ժամ տեսանյութի վերարտադրություն, իսկ iPhone 18 Pro Max-ը՝ մինչև 45 ժամ։


Կարծիքներ