Տավուշում բնակչության անվտանգությունից ելնելով ուժայինները մի քանի ժամով ճանապարհ են փակել

Տավուշում բնակչության անվտանգությունից ելնելով ուժայինները մի քանի ժամով ճանապարհ են փակել

Դեռևս երեկ, ապրիլի 22-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Տավուշի սահմանակից որոշ շրջաններում ականների պայթեցման աշխատանքներ են տարվում։

Բնակչության անվտանգությունից ելնելով ուժայիններն այսօր Տավուշում փակել են մի շարք ճանապարհներ,  ականազերծման աշխատանքներին զուգահեռ բնակչության համար անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու համար։ Քանզի դեռևս երեկվանից բնակիչներից ոմանք փորձ էին անում գնալ ականապատված դաշտեր, ինչը հղի է վտանգներով։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում