Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ

Աթենքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 կգ քաշայինների պայքարում Մարատ Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:

Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում