Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանի» ձայնագրություններն իրական են, փաստաբանը հաստատել է. Տարոն Չախոյան

Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանի» ձայնագրություններն իրական են, փաստաբանը հաստատել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Քանի դեռ որոշ սրամիտներ պնդում են, թե ահաբեկիչ «սրբազանի» ձայնագրությունները կեղծ են, պատրաստված են արհեստական բանականությամբ, նրան պաշտպանող փաստաբանը դատարանի դիմաց հաստատել է ձայնագրությունների իսկությունը՝ հղում անելով դրանց ֆրագմենտներին։
Պատերի տակ մարդ գյուլլող, պայթյուններ կազմակերպող, ջարդող-փշրող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը»,- գրել է Չախոյանը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։
Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Կարծիքներ