Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին

Ուկրաինայի իրավիճակն ու Ռուսաստանի դեմ սահմանափակումները խոչընդոտում են Ֆրանսիայում փոքր ու միջին բիզնեսին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Le Figaro-ին։
«Վերջին տվյալների համաձայն՝ հումքի և էներգիայի գների աճը, ինչպես նաև մատակարարումների հետ կապված խնդիրները, որոնք կապված են որոշակի նյութերի պակասի հետ, բացասական ազդեցություն են ունենում արտադրության վրա»,- ասված է հրապարակման մեջ:
Ինչպես նշել են պարբերականում, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում փոքր ձեռնարկությունները կանխատեսում են իրավիճակի վատթարացում:
«Ընկերությունները վախենում են, որ հակամարտությունն անմիջականորեն կազդի իրենց վրա: Գործարարները վախենում են էներգիայի և հումքի բարձր գներից, ինչը կհանգեցնի ավելի ցածր շահույթի»,- նշվում է հոդվածում։
Կարծիքներ