Բոլոր հակամարտություններում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Գրիգորյան
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն այժմ քննարկում են, թե ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել։
«Ցանկացած կոնֆլիկտում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու հասարակություններին։ «Թրամփի ուղու» կյանքի կոչման հարցը ներկայումս ինտենսիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի հետ։ Հաջողությունը մեծ է, և մենք դա նշում ենք»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են շարժվել դեպի խաղաղություն և մի կողմ դնել տարաձայնությունները:
«Հակամարտության էջը փակված է, իրական խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրի: Համատեղ խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների գլոբալ համատեքստում»,- ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։
Գրիգորյանն ու Հաջիևն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է, իսկ խաղաղությունն անշրջելի է, և որ կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու ուղղությամբ:


Կարծիքներ