Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյան

Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Ահմեդաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Աղոթում ենք բոլոր զոհերի, բոլոր տուժածների և նրանց ընտանիքների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

Բոլորը զոհվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում