ՀՀ վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ հայտարարություն կամ որոշում Հայաստանում ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ

ՀՀ վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ հայտարարություն կամ որոշում Հայաստանում ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ

Civic.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ հայտարարություն կամ որոշում Հայաստանում ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ։ 

Տարածվող տեղեկությունը հանդիսանում է նպատակային ապատեղեկատվություն։ Տվյալ կեղծ լուրը կրկին շրջանառվում է նույն աղբյուրից՝ թուրքական ծագում ունեցող, Լուգանսկի քաղաքացի, Ռուսաստանում իբր լրագրող «ակրեդիտացված» Օքայ Դեպրեմի կողմից, որի հրապարակումները նախկինում բազմիցս բացահայտվել են որպես կեղծ և մանիպուլյատիվ բնույթի։ 

 Տեղեկատվության տարածման մեխանիզմը կրկնվող և համակարգված է․ Դեպրեմի կողմից շրջանառվող ապատեղեկատվական նյութերը նախ հրապարակվում են ադրբեջանական «Haqqin» հարթակում, ապա արագորեն տարածվում տարբեր սատիրիկ կամ կիսասատիրիկ կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով՝ հանրությանը մոլորեցնելու և արհեստական օրակարգ ձևավորելու նպատակով։ 

 Հատկանշական է, որ նմանատիպ ապատեղեկատվական հոսքերի ակտիվացումը զգալիորեն աճել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանում դադարեցվեց «Sputnik» լրատվամիջոցի գործունեությունը։ Կա հիմնավոր ենթադրություն, որ նախկինում այդ հարթակի միջոցով շրջանառվող տեղեկատվական և ֆինանսական ռեսուրսները վերաուղղվել են այլ մեդիա հարթակներ, մասնավորապես՝ «Haqqin», նույն քարոզչական գործելաոճը շարունակելու համար։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ստուգել տեղեկատվության աղբյուրները, չտարածել կեղծ և չհաստատված տեղեկություններ, և չդառնալ տեղեկատվական մանիպուլյացիաների գործիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում