Կամչատկայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ գտնվող Ուստ-Կամչատսկ գյուղից 47 կիլոմետր հեռավորության վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության կայքը ։
«Ապրիլի 3-ի առավոտյան սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, երկրաշարժը տեղի է ունեցել 27 կիլոմետր խորության վրա, սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 3,9 բալ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկ գյուղից 47 կիլոմետր հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բնակավայրերում սեյսմիկ իրադարձությունը չի զգացվել. Կամչատկայի երկրամասի մունիցիպալ շրջանների EDDS զանգեր չեն ստացվել քաղաքացիներից:
Կարծիքներ