ԱՀԿ-ն Ուկրաինային կոչ է արել ոչնչացնել երկրի բոլոր հատկապես վտանգավոր պաթոգենները

ԱՀԿ-ն Ուկրաինային կոչ է արել ոչնչացնել երկրի բոլոր հատկապես վտանգավոր պաթոգենները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը Ուկրաինային խորհուրդ է տվել ոչնչացնել հատկապես վտանգավոր պաթոգենները երկրի հանրային առողջության լաբորատորիաներում, չի նշել, թե կոնկրետ որ տեսակի հարուցիչներն ու տոքսինները պետք է ոչնչացվեն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նամակին։

Նրա խոսքով, կազմակերպությունը չի հայտնել նաեւ, թե երբ է տրվել այդ հանձնարարականը։ Բացի այդ, ԱՀԿ-ն չի հստակեցրել, թե արդյոք Ուկրաինայի իշխանությունները հետևել են իր խորհրդին։

ԱՀԿ-ն «խստորեն խորհուրդ է տվել» Ուկրաինային ոչնչացնել վտանգավոր պաթոգենները կենսաբանական լաբորատորիաներում՝ կանխելու դրանց հնարավոր արտահոսքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հինգշաբթի ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերում ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի ստեղծման հետազոտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում