Վարչապետն արձագանքել է իրեն ուղղված հարցադրումներին, թե ինչ կապ ունի հոգևորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր հայտարարություններից մեկի շուրջ հնչած հարցադրումներին։
«Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգևորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգևորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։ Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։ Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,- գրել է նա։
Կարծիքներ