Հոյբերգը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգին ձեռք բերելու տարբերակը, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Telegraph-ը։
28-ամյա դանիացու պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
:Հոյբերգին «Տոտենհեմը» ձեռք է բերել «Սաութհեմփթոնից» 2020 թվականի ամռանը՝ 16,6 միլիոն եվրոյով։ Լոնդոնցիների կազմում կիսապաշտպանն անցկացրել է 147 խաղ, դարձել 10 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ