Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց խաղաղությունն արդեն հաստատված է․ Փաշինյան

Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց խաղաղությունն արդեն հաստատված է․ Փաշինյան

Գործնականում խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց գործնականում խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, և 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվել է խաղաղության հռչակագիրը: Եվ գործնականում արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չունենք: 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է առաջին երկկողմ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:

Եվ այդ փաստաթուղթը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը, Ալմա-Աթայի հռչակագիրը լինելու է սահմանազատման երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք: Եվ ես ուզում եմ արձանագրել, ի պատասխան ձեր հարցին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործնականում ինչ-որ առումով նաև դե-յուրե հաստատված է խաղաղություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում