Ուկրաինայի դեսպանը քննադատել է գերմանական իշխանություններին՝ ծանր սպառազինության մատակարարումների բացակայության պատճառով

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հերթական անգամ դժգոհություն է հայտնել ԳԴՀ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալից՝ նշելով, որ ծանր սպառազինությունը Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների ցանկում չկա։
Երեքշաբթի երեկոյան Մելնիկը, ելույթ ունենալով ZDF հեռուստաալիքի եթերում , անդրադարձել է մի քանի շաբաթ առաջ Ուկրաինան Գերմանիայից ստացած զենքի հնարավոր մատակարարումների ցանկին։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ ցուցակում ծանր սպառազինություն չկա։ «Այն սպառազինությունները, որոնք մեզ անհրաժեշտ են, չկան այս ցանկում»,- ասել է Ուկրաինայի դեսպանը։
Միաժամանակ Մելնիկն ընդգծել է, որ Բունդեսվերը (գերմանական զինված ուժեր) ունակ է Կիևին մատակարարել իրեն անհրաժեշտ սպառազինությունը։
Կարծիքներ