Ինչու եմ 2019-ին արել «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը. բացատրությունը շատ կոնկրետ է. վարչապետ

Խաղաղությունը երկկողմանի գործընթաց է և այս խոսույթով ես պատմում եմ խաղաղության մեր պատմությունը, ներկայացնում եմ խաղաղության մեր ճանապարհը, պատմության մեր բաժինը, թե ՀՀ կառավարող մեծամասնությունը ինչպես, ինչ ճանապարհով հասավ այս կետին:
Այս մասին Համաժողովին ելույթի իր խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենն ամբողջացնելու համար պետք է անդրադառնա նախորդող շրջանի մի քանի հանգուցային կետերի, հակառակ դեպքում պատմությունն ամբողջական չի լինի:
«Այս ամենը ասելիս չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Առիթներ ունեցել եմ իմ այս արտահայտությանը անդրադառնալու, բայց կարծում եմ՝ ամբողջացնելու կարիք կա։ Ինչո՞ւ եմ, ուրեմն, այսօր, խաղաղության բերկրանք ապրելով, 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Այդ մասին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում իր ելույթում հարցադրում արեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա, և բացատրությունը իրոք շատ կոնկրետ է։ Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։
Իսկ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է՝ հիմա հայրենասեր չե՞մ։ Իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ։ Ո՛չ ավելի, ո՛չ պակաս․ նույնքան հայրենասեր։ Ինչպե՞ս, ուրեմն, լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։
Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։
2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ