Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց

Հայաստան ժամանելուն պես Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: 

«Վերացվել է գրավը, և որպես խափանման միջոց կիրառվել կալանքը»,- գրել էր փաստաբանը:

 

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում