Նավթի գները նվազել են
![Նավթի գները նվազել են](https://www.freenews.am/uploads/images/image_750x_66243087382dc.jpg)
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 83.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 87.23 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Կարծիքներ