Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ-ում. Ալեն Սիմոնյան

Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը;
«Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր դա իր՝ քաղաքական գործչի կարծիքն է, իսկ քաղաքական գործիչն ունի քաղաքական հայտարարություն անելու ազատություն:
«Երբ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որոնք համընկնում են [ռուսական հայտարարությունների հետ], ես կարող եմ նման հետևություններ անել:
Նաև գաղտնիք չէ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից սատարված և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ, որն էլ թույլ է տալիս իրեն նման պնդում անել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ բազմաթիվ այլ օրինակներ էլ կան, որոնք իրեն թույլ են տալիս նման պնդումներ անելու:
1lurer.am
Կարծիքներ