Վարչապետը և Սթիվ Ուիթքոֆը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Վարչապետը և Սթիվ Ուիթքոֆը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում