Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր

Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Վարչապետը ողջունել է Անդրեյ Պլենկովիչի այցը Հայաստան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա, և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ: Երկրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

Անդրեյ Պլենկովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Խորվաթիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմոլորտ հարաբերությունների առաջմղմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթի հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում