Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։ 

«Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ստիպեն նրանց (խմբ․ ադրբեջանցի պաշտոնյաներ) վճարել նման գործողությունների համար»,- նշել է Տիտուսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում