Թուրքիայի արեւելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի արեւելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի արեւելքում այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը, հաղորդում է AP-ն։

5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգ քաղաքում։ Ստորգետնյա ցնցումները 6,7 կիլոմետր խորությամբ են գրանցվել։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում