Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:45-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ․-ի դին (ծնված 1992 թ.), սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում