Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբ

Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբ

Գործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը:

«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում ստացվել են առաջարկություններ, մասնավորապես՝ բուհերի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է․ 1. հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ. 2. ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից. 3. պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին:

Որոշման ընդունումը կսահմանի միջոցառման շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ինչը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե΄ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե΄ հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա:

Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում