Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլը

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլը

Հունվարի 13-ին ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարկանց առաջնությունում հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը: Էրիկ Չաքրյան – Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուէլ Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան – Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 1.5 միավոր: Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյան – Պոլինա Կոբակ, Աննա Խաչատրյան – Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում