Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Սեյսմիկ իրադարձության կիզակետը գտնվել է 40 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 96 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում:

ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում