Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել իրականացված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ ներկա է գտնվել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։

Վարչապետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 464 մլն դրամ, որի 75 %-ը կամ ավելի քան 348 մլն դրամ հատկացրել է Կառավարությունը։

Արդյունքում՝ կառուցվել է 1865 քմ մակերեսով երկհարկանի մանկապարտեզի շենք, որը նախատեսված է 90 սաների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում