Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է 15 թաղամասում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ», որտեղից կանչ է ստացվել, որ վիրավոր քաղաքացի կա, սակայն բժիշկները ոչ մի վիրավորի չեն հայտնաբերել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը «Գարաժ Մաստերս Մոլ» է ժամանել ոստիկանության խումբը:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 1 հոգու քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում և դրսում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արտաշես Ե.-ն է, որն իր անձնական օգտագործման «Tesla» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով բերել է նշված ավտովերանորոգման կետ և արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել, իսկ տեղեկությունները, թե իբրև «Գարաժ Մոլ»-ի նշված ավտովերանորոգման կետում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հերքվել են:
Կարծիքներ