ԵԱՀԿ-ն խորը մտահոգություն է հայտնում Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԵԱՀԿ-ն հայտարարել է Ուկրաինայի արևելքում անվտանգության իրավիճակի զգալի վատթարացման մասին և կոչ է անում դեէսկալացիայի ենթարկել։ Կազմակերպության ներկայիս նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և նրա գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի համապատասխան հայտարարությունը շաբաթ գիշեր տարածվել է ԵԱՀԿ-ի կողմից։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում զինված բռնությունների զգալի աճի մասին հաղորդագրություններով: Մենք կրկնում ենք ուժի կիրառումից զերծ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև առանց այն էլ լարված իրավիճակի դեէսկալացիան: Զսպվածությունը, երկխոսությունը և պատասխանատվությունը պետք է լինեն առաջնահերթ»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ